Կառավարությունը հաստատել է ռազմարդյունաբերության զարգացման հաջորդ եռամյա ծրագիրը. Մխիթար Հայրապետյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i239936-Կառավարությունը_հաստատել_է_ռազմարդյունաբերության_զարգացման_հաջորդ_եռամյա_ծրագիրը._Մխիթար_Հայրապետյան
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբerության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։
(last modified 2025-12-03T06:07:10+00:00 )
Դեկտեմբեր 03, 2025 09:37 Asia/Tehran
  • Կառավարությունը հաստատել է ռազմարդյունաբերության զարգացման հաջորդ եռամյա ծրագիրը. Մխիթար Հայրապետյան

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբerության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։

Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար 28 ընկերությունների հետ կնքված պայմանագրային ավելի քան 171 մլրդ դրամի չափով, անկյունաքարային է հանդիսացել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար»,-գրել է Հայրապետյանը։