Հայաստանում իրանական մշակութային դրսևորումների ցուցադրումը ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ջանքերի շնորհիվ
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնը մշակութային փոխգործակցությունները զարգացնելու և իրանական մշակույթի դրսևորումները ներկայացնելու նպատակով, իրականացրել է մի նախագիծ, որի նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել իրանական ավանդական և շատ սիրված ուտեստները։ Այս նախաձեռնությունը լայնորեն ողջունվել է հայ քաղաքացիների կողմից։
Այս նախագծում ընտրվել են այնպիսի հայտնի ուտեստներ, ինչպիսիք են ղորմե սաբզին, խորեշե ղեյմեն, հավի մսով ու ծորենու հատապտղով փլավ և խաղողի տերևով տոլմա ։ Այս ճաշատեսակների ստանդարտ բաղադրատոմսերը թարգմանվել են հայերեն: Այս բովանդակությունը, ինչպես նաև ուսուցողական պաստառների տեսքով ու գրավիչ գրաֆիկական դիզայնով, հանրությանը հասանելի են դարձել ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի վիրտուալ էջերի միջոցով:

Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ներկայացնել իրանական սննդի մշակույթը, ավելի մեծ իրազեկվածություն ստեղծել իրանական սննդի սովորույթների վերաբերյալ և ամրապնդել երկու հարևան երկրների միջև մշակութային կապերը: Հաշվի առնելով դրական արձագանքները և աճող հետաքրքրությունը՝ Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնը հայտարարել է, որ այս ծրագիրը կշարունակվի, և հաջորդ փուլերում կներկայացվեն ավելի շատ ավանդական ուտեստներ: Այս քայլը Իրանի մշակութային դիվանագիտության շարունակական ջանքերի մի մասն է՝ Հայաստանում Իրանի մշակութային ու գեղարվեստական հարուստ ներուժը ցուցադրելու համար: