ՀՀ վարչապետն ու գործարար Վլադիմիր Եվտուշենկովը քննարկել են Հայաստանում տնտեսության ընդհանուր զարգացումները
Հունվար 20, 2026 15:50 Asia/Tehran
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ։
Վլադմիրի Եվտուշենկովը ռուսաստանցի գործարար է, АФК «Система» ներդրումային ընկերության 49,2 % բաժնետոմսերի սեփականատերը:
Forbes ամսագրի տվյալներով՝ 2022թ-ին զբաղեցրել է ռուսաստանցի միլիարդատերերի ցուցակում 51-րդ տեղը:
Պիտակ