Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր. ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը
https://parstoday.ir/hy/news/armenia-i241814-Հունվարի_27_ը_կլինի_ոչ_աշխատանքային_օր._ՀՀ_նախագահը_ստորագրել_է_օրենքը
Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:
(last modified 2026-01-21T14:05:37+00:00 )
Հունվար 21, 2026 17:35 Asia/Tehran
  • Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր. ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը

Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի և ոչ աշխատանքային օր։

Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

 Օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանի կողմից ընդունվել էր հունվարի 20-ին։  Օրենքի նախագծում նշված էր, որ այն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից, այսինքն՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո այն մտել է ուժի մեջ։