Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i241864-Հայաստանը_Հարավային_Կովկասի_երկրների_շարքում_ապրելու_համար_ամենաթանկ_երկիրն_է
Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է։
(last modified 2026-01-22T15:07:13+00:00 )
Հունվար 22, 2026 18:37 Asia/Tehran
  • Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է

Հայաստանը Հարավային Կովկասի երկրների շարքում ապրելու համար ամենաթանկ երկիրն է։

 Հարավային Կովկասի երկրների շարքում՝ Հայաստանը կյանքի համար ամենաթանկ երկիրն է։ Այս մասին են վկայում կյանքի արժեքի և որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Numbeo-ի տվյալները։

Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 87-րդ տեղը: Վրաստանը գտնվում է 116-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը՝ 122-րդ:

Թուրքիան զբաղեցնում է 93-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 104-րդը:

Ինդեքսը հաշվի է առնում կյանքի արժեքը, սննդամթերքի և բնակարանի գները, հանցավորության մակարդակը, առողջապահության որակը, տրանսպորտի որակը և այլ գործոններ: