Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու տարբերակները
https://parstoday.ir/hy/news/armenia-i242272-Զախարովա._ՌԴ_ն_պատրաստ_է_ուսումնասիրել_tripp_նախագծին_միանալու_տարբերակները
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու տարբերակները:
(last modified 2026-02-01T14:00:31+00:00 )
Փետրվար 01, 2026 17:30 Asia/Tehran
  • Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու տարբերակները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու տարբերակները:

«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղի» նախագծին, մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը դիտարկելու նախագծին միանալու բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ հաշվի առնելով ՌԴ երկաթուղիների եզակի փորձը», — ասել է Զախարովան, հայտնում է Interfax-ը:

Նրա խոսքով՝ նախ հարկավոր է մանրակրկիտ ծանոթանալ այս նախաձեռնության իրագործման և գործունեության բոլոր մանրամասներին։

«Այժմ, մեր գնահատմամբ, քննարկումները դեռ նոր են սկսվել», — նշել է նա։

Զախարովան հավելել է, որ ուժի մեջ է մնում Մոսկվայի առաջարկը Երևանին՝ անցկացնել բովանդակային խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։

«Ռուսական կողմը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ Հայաստանի կառավարության տնտեսական բլոկի մասով։ Երևանի բոլոր հարցումներն օպերատիվ կերպով քննարկվում են համապատասխան գերատեսչությունների կողմից»,-ընդգծել է նա։

Ավելի վաղ Հայաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են համատեղ ընկերություն ստեղծել՝ Հայաստանում TRIPP  նախագծի շրջանակում։

TRIPP Development ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP ենթակառուցվածքների զարգացման և իրագործման համար, սակայն վերահսկողությունը լինելու է ԱՄՆ-ի ձեռքում։ Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի», Հայաստանը ԱՄՆ-ին կտրամադրի ընկերության 74% բաժնետոմսերը,՝ իր մոտ պահելով 26%-ը։

«Թրամփի ուղի» նախագծով նախատեսում է կառուցել 42 կիլոմետրանոց ճանապարհ Հայաստանի հարավում, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով։