ՀՀ նոր անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը
https://parstoday.ir/hy/news/armenia-i247752-ՀՀ_նոր_անձնագրերի_մեծածավալ_տպագրության_մեկնարկը
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով Նիդեռլանդներում ազդարարել է նոր կենսաչափական անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ–ն։
(last modified 2026-07-16T09:10:58+00:00 )
Հուլիս 16, 2026 12:37 Asia/Tehran
  • ՀՀ նոր անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կոճակի խորհրդանշական սեղմումով Նիդեռլանդներում ազդարարել է նոր կենսաչափական անձնագրերի մեծածավալ տպագրության մեկնարկը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ–ն։

Սարգսյանն այցելել է Հարլեմ քաղաքում գործող «IN Groupe» ընկերության արտադրամաս, որտեղ իրականացվում են Հայաստանի` անձը հաստատող փաստաթղթերի բազմաբաղադրիչ արտադրական գործընթացները։

«Այցի ընթացքում վերջնականացվել են անձնագրերի և նույնականացման քարտերի տեխնիկական ու գեղարվեստական լուծումները։ Կատարվել են նաև ճշգրտումներ, որպեսզի նոր փաստաթուղթը լիարժեք համապատասխանի անվտանգության միջազգային չափանիշներին, ինչպես նաև շահառու բոլոր խմբերի ակնկալիքներին»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ «IN Groupe» ընկերության արտադրամասում են տպագրվում նաև ՀՀ նույնականացման քարտերը։

Հիշեցնենք` ՀՀ կենսաչափական նոր անձնագիրը, որը պետք է շրջանառության մեջ մտնի այս տարվա աշնանից, կարմիր կլինի։