ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
https://parstoday.ir/hy/news/armenia-i248420-ՀՀ_նախագահն_ընդունել_է_կառավարության_հրաժարականը
Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը, որը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
(last modified 2026-08-02T07:55:39+00:00 )
Օգոստոս 02, 2026 11:22 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը, որը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ գործող կառավարությունը հրաժարական է տալիս։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը` ընդունել կառավարության հրաժարականը»,– ասված է Խաչատուրյանի հրամանագրում:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Խորհրդարանում ՔՊ-ն ստացավ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12: Այսօր մեկնարկեց 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը Ազգային ժողովի առաջին նիստի օրը ՀՀ նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Ըստ Սահմանադրության 49-րդ հոդվածի` հաջորդիվ ՀՀ նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։