Մշակույթը՝ որպես ժողովուրդներին կապող կամուրջ
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար` Մոհամմադ Ասադի Մովահեդը 168.am-ի «Զառան հարց ունի» հաղորդման շրջանակում զրուցել է հայ-իրանական մշակութային կապերի ներկայի և ապագայի մասին։
Հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի մարզերում մշակութային ծրագրերի ընդլայնմանը, երիտասարդների ներգրավմանը, իրանական կինոյի և գրականության ներկայացմանը, պարսկերենի ուսուցմանը, Կապույտ մզկիթի մշակութային գործունեությանը, միջկրոնական երկխոսությանը և Սյունիքում հայ-իրանական պատմական կապերի պահպանմանը։
Մշակույթի կենտրոնի ղեկավարը նշել է, որ իր ծանոթ թարգմանիչներից մեկը շուրջ 150 պարսկերեն ստեղծագործություն է թարգմանել հայերեն՝ կարևոր ներդրում ունենալով երկու ժողովուրդների գրական մերձեցման գործում։
Նա նաև հայտնել է, որ Գևորգ Ասատրյանի ջանքերով Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանությունը շուտով կներկայացվի ընթերցողներին։
«Մշակույթը յուրաքանչյուր պետության զարգացման հիմքն է»․ նշել է նա։