Հրազդանում բացվել է արհեստական բանականության տարածաշրջանի ամենամեծ տվյալների կենտրոնը
https://parstoday.ir/hy/news/armenia-i248700-Հրազդանում_բացվել_է_արհեստական_բանականության_տարածաշրջանի_ամենամեծ_տվյալների_կենտրոնը
ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացվել է տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականության տվյալների կենտրոնը՝ AI Factory։
(last modified 2026-08-08T16:16:26+00:00 )
Օգոստոս 08, 2026 18:25 Asia/Tehran
  • Հրազդանում բացվել է արհեստական բանականության տարածաշրջանի ամենամեծ տվյալների կենտրոնը

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացվել է տարածաշրջանի խոշորագույն արհեստական բանականության տվյալների կենտրոնը՝ AI Factory։

Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը»,– գրել է Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ առաջին փուլում AI կենտրոնում նախատեսվում է շահագործել Nvidia-ի վերջին սերնդի 6 144 GPU։ 2027 թվականի առաջին կիսամյակում նախատեսվում է ավելացնել ևս 42 հազար GPU։

Երրորդ փուլում նախատեսում է տեղադրել մոտ 60000 լրացուցիչ GPU: Նոր տվյալների կենտրոնն արդեն ամենամեծն է տարածաշրջանում: Firebird նախագծում ներգրավված են հայկական Team բջջային օպերատորի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Եսայանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ինչպես նաև Հայաստանից և սփյուռքից մի շարք գործարարներ։