Գորիս քաղաքում նշվեց Գորիսի օրը՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի մասնակցությամբ
Օգոստոսի 15-ին Գորիսի օրվան նվիրված տոնակատարությունը տեղի ունեցավ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Հայաստանում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամիի, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։
Միջոցառման շրջանակում հաշվի առնելով ՀՀ Գորիս և Իրանի Իսլամական Հանրապետության Նաին քաղաքների միջև կնքված քույր քաղաքների համաձայնագիրը, պաշտոնատար անձանց և քաղաքի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ Գորիս քաղաքի կարևոր և վերջերս վերանորոգված փողոցներից մեկի՝ «Նաին» անվամբ աանվանակոչված փողոցի պաշտոնական բացման արարողությունը։
Միջոցառման ընթացքում ԻԻՀ դեսպանն ու Գորիսի քաղաքապետը կարևորեցին Իրանի և Հայաստանի ժողովուրդների, մասնավորապես՝ պատմական քաղաքներ Գորիսի և Նաինի բնակիչների միջև առկա պատմական և քաղաքակրթական կապերը։ Նրանք ընդգծեցին նաև ժողովուրդների միջև կապերի ընդլայնման, փոխայցելությունների ավելացման և երկու քաղաքների միջև մշակութային համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։
Այնուհետև մասնակիցներն հյուրասիրվեցին՝ տեղական ավանդական ուտեստներով։ Ավելի քան 50 տարվա պատմություն ունեցող այս ժողովրդական ավանդույթը հնարավորություն է ընձեռում Գորիսի բնակիչների հետ անմիջական շփման և երկխոսության, ինչպես նաև ծանոթանալու քաղաքի մշակույթին, ավանդույթներին և սովորույթներին։
Գորիսը Հայաստանի Սյունիքի մարզի կարևոր և պատմական քաղաքներից է և ունի շուրջ 21 հազար բնակիչ։