Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Կամո Ցուցուլյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i249146-Հայաստանը_հանցավորության_վտանգավորության_աստիճանի_տեսանկյունից_համարվում_է_անվտանգ._Կամո_Ցուցուլյան
6 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3%-ով (2025թ. 6 ամիս` 22․025, 2026թ․ 6 ամիս՝ 21.960), ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության (նվազում՝ 1․454-ով) և մարդու դեմ ուղղված հանցագործությունների (նվազում՝ 588-ով) թվի նվազմամբ։
(last modified 2026-08-18T15:09:39+00:00 )
Օգոստոս 18, 2026 17:53 Asia/Tehran
  • Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ. Կամո Ցուցուլյան

6 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3%-ով (2025թ. 6 ամիս` 22․025, 2026թ․ 6 ամիս՝ 21.960), ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության (նվազում՝ 1․454-ով) և մարդու դեմ ուղղված հանցագործությունների (նվազում՝ 588-ով) թվի նվազմամբ։

 Այդ մասին օգոստոսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի  ժամանակ հայտնեց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։  

«Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1,9%-ով։  Հայաստանի Հանրապետության հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ։ Դա փաստում են նաև միջազգային հեղինակավոր վերլուծական հարթակների ուսումնասիրությունները»,- ասաց Ցուցուլյանը։

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցների համաձայն՝ 100 հազար բնակչության հաշվով Հայաստանում սպանությունների միջին ցուցանիշը տատանվում է շուրջ 1.5–2.2-ի միջակայքում, ինչը համադրելի է կամ ցածր՝ եվրոպական և ԱՊՀ շատ երկրների միջին մակարդակից և զգալիորեն զիջում է համաշխարհային բարձր ռիսկային գոտիներին (օրինակ՝ Լատվիա՝ 2.5 և Լիտվա՝ 4.2, Ղազախստան՝ 3.2 դեպք)։