Ի՞նչ է կատարվում Հայաստանում․ ընդդիմադիրներին հեռացնելուց մինչև անվտանգության համակարգի վերաձևավորում
https://parstoday.ir/hy/news/armenia-i249478-Ի_նչ_է_կատարվում_Հայաստանում_ընդդիմադիրներին_հեռացնելուց_մինչև_անվտանգության_համակարգի_վերաձևավորում
«Մեհր» լրատվական գործակալութան փոխացմամբ՝ Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանն անդրադարձել է Հայաստանում մեծ արագությամբ տեղի ունեցող քաղաքական և անվտանգային զարգացումներին։
(last modified 2026-08-27T08:59:04+00:00 )
Օգոստոս 27, 2026 12:17 Asia/Tehran
  • Ի՞նչ է կատարվում Հայաստանում․ ընդդիմադիրներին հեռացնելուց մինչև անվտանգության համակարգի վերաձևավորում

«Մեհր» լրատվական գործակալութան փոխացմամբ՝ Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդյանն անդրադարձել է Հայաստանում մեծ արագությամբ տեղի ունեցող քաղաքական և անվտանգային զարգացումներին։

Հայաստանում մեծ արագությամբ տեղի ունեցող քաղաքական և անվտանգային զարգացումներն՝ ընդդիմադիրների ձերբակալություններից մինչև Սահմանադրության բարեփոխումն ու TRIPP ծրագրի առաջմղումը, վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել երկրի ռազմավարական ուղղությունը։

 Հայաստանի վերջին շաբաթների քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո իր  քաղաքական ծրագիրն իրականացնում է ավելի ագրեսիվ ձևով։

Այս փուլում ընդդիմության ճնշումը, անվտանգության և դիվանագիտական կառույցների վերաձևավորումը, անկլավների գործի արագ կարգավորումը (Հայաստանի տարածքում գտնվող գյուղեր, որոնց նկատմամբ Բաքուն տարածքային պահանջներ ունի), Սահմանադրության փոփոխությունն ու Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը իրականացվում են միաժամանակ։

Ընտրություններից հետո Փաշինյանը կարծում է, որ իր առջև պատմական հնարավորություն է բացվել։ Մի կողմից՝ նա ունի ընտրական մանդատ, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանային իրավիճակը փոխվել է իր  օգտին։

Ավելի մեծ մտահոգություն՝ TRIPP կամ «Թրամփի միջանցք»

Խնդրի էությունն ավելի հստակ է դառնում, երբ Տիգրանաշեն գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկում ենք TRIPP ծրագրի համատեքստում։ «Trump Route for International Peace and Prosperity» անվանումը կրող երթուղին նախատեսում է հեշտացնել Բաքվի կապը Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով։

Հայաստանի կառավարությունը շեշտում է, որ տվյալ երթուղու նկատմամբ երկրի լիակատար ինքնիշխանությունն ու իրավասությունը պահպանվելու են, սակայն ծրագրում ամերիկյան կապիտալի և կառավարման երկարաժամկետ ներկայությունը փոխում է տարածաշրջանային հաշվարկները։

Հետևաբար, Իրանի համար հիմնական վտանգը ոչ թե այն է, որ կգործարկվի «Զանգեզուրի միջանցքը» և կկտրվի Իրանի սահմանը, այլ այն, որ այդ միջանցքի գործարկումից հետո «Թրամփի երթուղու» և Կասպից ծովի մասին կոնվենցիայի դրույթների միջոցով (եթե այն վավերացվի Իրանի խորհրդարանի կողմից) երկրի հյուսիսում աստիճանաբար կարող է ձևավորվել տրանսպորտային և աշխարհաքաղաքական նոր ցանց, որը Ադրբեջանը, Նախիջևանը, Թուրքիան, Իսրայելն ու Եվրոպան կմիացնի միմյանց, իսկ միաժամանակ կնվազեցնի Իրանի և Ռուսաստանի դերակատարությունն այդ ցանցում։

Ինչո՞ւ են այս զարգացումները վտանգավոր Ռուսաստանի համար։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի անվտանգության ոլորտում Ռուսաստանը հիմնական ուժն էր։ Սակայն հինա Փաշինյանը շարժվում է դեպի Արևմուտքի առանցքով բազմակողմ մոդելի ձևավորում։ Անվտանգության խորհրդում Ալեն Սիմոնյանի դերակատարումը, Արտաքին գործերի նախարարությունում արևմտամետ երիտասարդ դիվանագետների ներգրավումը և Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իսրայելի ու Թուրքիայի հետ համագործակցության զարգացումը կարելի է դիտարկել հենց այս համատեքստում։ Նույնիսկ եթե Հայաստանը լիովին չհեռանա Ռուսաստանից, նրա արտաքին քաղաքականության ծանրության կենտրոնն աստիճանաբար տեղափոխվում է։

Մոսկվայի համար խնդիրը միայն Հայաստանին կորցնելը չէ․ խնդիրը Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության մեջ Ռուսաստանի դիրքի կորուստն ու սեփական ազդեցության գոտում մեկուսացումն է։ Այս շրջափակումը, որն ընթանում է նաև Կենտրոնական Ասիայում և Բաքվում Թուրքիայի, ՆԱՏՕ-ի ու Իսրայելի ազդեցության ուժեղացման միջոցով, ի վերջո կարող է հանգեցնել Ռուսաստանի անվտանգության թուլացմանն ու տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքների աճին։

Ի՞նչ պետք է անի Իրանը։

Այս պայմաններում Իրանը, առանց Հայաստանի ներքին գործերին միջամտելու, պետք է պնդի, որ ով էլ լինի ՀՀ իշխանության ղեկին, Փաշինյանը, թե մեկ ուրիշը, պետք է հարգելով ներկայիս սահմանը՝ ապահովի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության, ինչպես նաև Իրանի՝ Հայաստան մուտքի և այս երկրի հետ կապի պահպանությունը՝ միաժամանակ զարգացնելով հաղորդակցության միջանցքները։

Իրանը պետք է միաժամանակ իրականացնի չորս քայլ։

Առաջին՝ անհապաղ զարգացնել և բարելավել Իրան-Հայաստան տարանցիկ ճանապարհը և այն վերածել տնտեսական հնարավորության, որն անհնար կլինի դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից։

Երկրորդ՝ Երևանի հետ ուղիղ բանակցություններ վարել Տիգրանաշենի իրավական կարգավիճակի, M-2 տարանցիկ ճանապարհի և «Թրամփի երթուղու» կամ TRIPP-ի վերաբերյալ։

Երրորդ՝ հստակ երաշխիք ստանալ Հայաստանի տարածքում Իրանի սահմանին հարակից հատվածներում օտար ուժերի ռազմական կամ անվտանգային ներկայության բացառման վերաբերյալ։

Չորրորդ՝ խորհրդակցություններ անցկացնել Հայաստանում ընդհանուր շահեր ունեցող պետությունների հետ այնպես, որ այս քայլերը չընկալվեն որպես Հայաստանին Ռուսաստանի ազդեցության գոտի վերադարձնելու փորձ, քանի որ 2020 թվականի պատերազմում Ռուսաստանի վարքագծի նկատմամբ Հայաստանի հասարակության շրջանում առկա դժգոհության պայմաններում դա կարող է բացասաբար ընկալվել։

Իրանը պետք է ներկայացնի իր մտահոգությունները Հայաստանի գործող կառավարությանը և քննարկի դրանք, սակայն միևնույն ժամանակ շարունակի տեղեկացված մնալ ընդդիմադիր ուժերի վերլուծություններին և տեսակետներին՝ իրականությանը հնարավորինս մոտ և ամբողջական պատկեր ստանալու համար։