Էրդողան․ «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա»
https://parstoday.ir/hy/news/armenia-i250632-Էրդողան_Ղարաբաղը_Ադրբեջանի_հողն_է_և_ընդմիշտ_այդպիսին_կմնա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ հայտնում է TRT Haber-ը։
(last modified 2026-09-27T13:51:34+00:00 )
Սեպտեմբեր 27, 2026 17:08 Asia/Tehran
  • Էրդողան․ «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ հայտնում է TRT Haber-ը։

Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և հարգել է Արցախի օկուպացման համար մարտական գործողություններին մասնակցած զոհված ադրբեջանցի զինծառայողների հիշատակը։

«Բարեկամ և եղբայրական Ադրբեջանի Հիշատակի օրվա առթիվ այն նահատակ հերոսներին, որոնք պայքարել են Ղարաբաղն օկուպացիայից ազատագրելու և նրա ազատության համար հիշում եմ ողորմությամբ, իսկ վետերաններին՝ հարգանքով», — գրել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտարարել է. «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշում են 44-օրյա պատերազմի սկզբի վեցերորդ տարելիցը, որի ընթացքում հազարավոր հայեր կյանք են տվել հայրենիքի համար։ Սակայն արդյունքում Արցախը օկուպացվեց՝  Թուրքիայի և Իսրայելի օգնությամբ Ադրբեջանի կողմից, ավելի քան հարյուր հազար արցախցիներ մնացին առանց հայրենիքի, և առաջին անգամ բազմաթիվ հազարամյակների ընթացքում նրա տարածքում այլևս հայեր չեն բնակվում։