Իրանն ու Հայաստանը ընդգծում են սահմանային արգելքների վերացումը և տարանցիկ հզորությունների մեծացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i250768-Իրանն_ու_Հայաստանը_ընդգծում_են_սահմանային_արգելքների_վերացումը_և_տարանցիկ_հզորությունների_մեծացումը
IRNA-ի հաղորդմամբ, Նորդուզ սահմանային անցակետում տեղի է ունեցել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Ճանապարհային սպասարկման ու ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպումը՝ Հայաստանի Ենթակառուցվածքների և տարածքային կառավարման փոխնախարարի ներկայությամբ։
(last modified 2026-10-01T14:02:24+00:00 )
Հոկտեմբեր 01, 2026 17:31 Asia/Tehran
  • Իրանն ու Հայաստանը ընդգծում են սահմանային արգելքների վերացումը և տարանցիկ հզորությունների մեծացումը
    Իրանն ու Հայաստանը ընդգծում են սահմանային արգելքների վերացումը և տարանցիկ հզորությունների մեծացումը

IRNA-ի հաղորդմամբ, Նորդուզ սահմանային անցակետում տեղի է ունեցել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Ճանապարհային սպասարկման ու ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության ղեկավարի և Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպումը՝ Հայաստանի Ենթակառուցվածքների և տարածքային կառավարման փոխնախարարի ներկայությամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրային և լոգիստիկ հարաբերությունները ընդլայնելու և երկու երկրների տրանսպորտային, տարանցիկ և ենթակառուցվածքային հզորությունների առավելագույն օգտագործման նպատակով Նորդուզ սահմանային անցակետում տեղի է ունեցել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար, Ճանապարհային սպասարկման ու ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության ղեկավար Ռեզա Աքբարիի և Հայաստանի Հանրապետության պատվիրակության հանդիպումը՝ Հայաստանի ենթակառուցվածքների և տարածքային կառավարման փոխնախարարի ներկայությամբ։

Հանդիպումը կայացել է տրանսպորտի և տարանցիկ համագործակցության զարգացման, տարածաշրջանային տարանցիկ երթուղիներում երկու երկրների դերակատարության ամրապնդման, ինչպես նաև խոչընդոտների բացահայտման և վերացման հարցերի շուրջ։ Այնտեղ քննարկվել են սահմանային փոխանակումների հզորությունների մեծացման, պաշտոնական անցակետերում ծառայությունների մակարդակի բարելավման, առևտրային փոխադրամիջոցների տեղաշարժերի դյուրացման, ինչպես նաև լոգիստիկ ենթակառուցվածքներիու սահմանամերձ տարածքների ամրապնդման հարցերը։

Համագործակցության շրջանակներում կողմերը հետամուտ կլինեն առկա խոչընդոտների վերացման, սահմանային և մաքսային ձևակերպումների ժամկետների կրճատման, սահմանային անցակետերի արդյունավետության բարելավման և տարածաշրջանային տարանցիկ հզորությունների մեծացման հարցերին։

Նշենք, որ Նորդուզի սահմանային անցակետը, որպես Իրանի և Հայաստանի միջև կարևոր հաղորդակցային անցակետերից մեկը, զգալի ներուժ ունի տարածաշրջանային առևտրային ու տարանցիկ փոխանակումների զարգացման համար։