Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i250776-Մոդուլային_ատոմակայանը_կարող_է_չբավականացնել_Հայաստանի_կարիքներին._Փաշինյան
Հայաստանի կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմակայանի կառուցման շուրջ:
(last modified 2026-10-01T16:17:15+00:00 )
Հոկտեմբեր 01, 2026 19:42 Asia/Tehran
  • Մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել Հայաստանի կարիքներին. Փաշինյան

Հայաստանի կառավարությունը շարունակում է քննարկումները նոր ատոմակայանի կառուցման շուրջ:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետը հայտարարեց՝ նախատեսվող մոդուլային ատոմակայանը կարող է չբավականացնել առկա կարիքներին:

«Փաստն այն է, որ 1 տարի 4 ամիս առաջ Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող պետություն էր, և մենք պետք է մտածեինք՝ մեր էներգիան որտեղ սպառեինք։ 1 տարի անց Հայաստանը դարձել է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեցող պետություն: Այն, որ ստեղծվել է երկու ԱԲ գործարան, դա չէ խնդիրը։ Խնդիրն այն է, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ Հայաստանն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։ Այսինքն՝ մեր ամբողջ ավելցուկը ներդրումային ծրագրերն ամբողջությամբ սպառում են, և, հետևաբար, մենք պետք է մտածենք՝ ինչ անենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ անհրաժեշտություն է առաջացել մտածել էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին։

«Նախկինում տասնյակ անգամ ասել եմ, որ մեզ մոդուլային ատոմակայանից ավելի ոչինչ պետք չէ։ Աա է եղել մեր դիրքորոշումը։ Բայց հիմա, այս փոփոխության բերումով, մենք պիտի հասկանանք, որ մոդուլայինը մեզ, մեծ հավանականությամբ, չի հերիքելու»,- նշեց վարչապետը:

Հայաստանն արդեն իսկ հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, իսկ մինչ այդ քայլեր կձեռնարկվեն նոր ատոմակայան կառուցելու համար։