Խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ. Գուտերեշը` Բաքվում պահվող հայ գերիների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i251340-Խաղաղության_համաձայնագրի_մեծ_աջակից_եմ._Գուտերեշը_Բաքվում_պահվող_հայ_գերիների_մասին
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր Երևանում հայտարարեց, որ ինքը խաղաղության համաձայնագրի մեծ աջակից է։
(last modified 2026-10-15T14:59:53+00:00 )
Հոկտեմբեր 15, 2026 18:16 Asia/Tehran
  • Խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ. Գուտերեշը` Բաքվում պահվող հայ գերիների մասին

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր Երևանում հայտարարեց, որ ինքը խաղաղության համաձայնագրի մեծ աջակից է։

Այդ մասին նա ասաց COP17–ին նվիրված ասուլիսի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե 2025 թ. օգոստոսի 8–ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրից հետո Բաքվում դեռևս պահվում են հայ գերիներ։

«Հուսով եմ` համաձայնագրի կետերը շուտով կիրականացվեն, և ավելի արագ առաջընթաց կլինի` ավարտին հասցնելու խաղաղության համաձայնագիրը, որպեսզի բոլոր ընթացիկ խնդիրները կարգավորվեն, որոնց կապակցությամբ անկեղծորեն ցավում եմ»,– ասաց ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Անդրադառնալով կլիմայական ռիսկերին` նա նշեց, որ պատերազմը բնության դեմ դեռ չի ավարտվել, և դեռ տեսնում են շատ ծանր հետևանքները 3 գլոբալ ճգնաժամերի՝ կլիմայական փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման։

Հիշեցնենք, որ Գուտերեշը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։