Օլիմպիական խաղերն ավարտված են. Հայաստանը մեդալային հաշվարկում 42-րդն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i31423-Օլիմպիական_խաղերն_ավարտված_են._Հայաստանը_մեդալային_հաշվարկում_42_րդն_է
Օրեր շարունակ սպորտի սիրահարների ուշադրության կենտրոնում գտնվող ամառային 31-րդ Oլիմպիական խաղերն ավարտված են: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ուենցած խաղերում խաղարկվեցին մեդալների 301 հավաքածու:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 22, 2016 05:34 Asia/Tehran
  • Օլիմպիական խաղերն ավարտված են. Հայաստանը մեդալային հաշվարկում 42-րդն է

Օրեր շարունակ սպորտի սիրահարների ուշադրության կենտրոնում գտնվող ամառային 31-րդ Oլիմպիական խաղերն ավարտված են: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ուենցած խաղերում խաղարկվեցին մեդալների 301 հավաքածու:

Հայաստանը այս խաղերում նվաճեց 4 մեդալ և մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:

Խաղերը պատմական դարձան մեզ համար. 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը առաջին օլիմպիական ոսկին նվաճեց:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98կգ քաշայինների պայքարում աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բարձրացավ պատվո հարթակի առաջին աստիճանին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում չեմպիոնական ելույթ ունեցավ Միհրան Հարությունյանը: Սակայն խայտառակ մրցավարության արդյունքում մեր մարզիկն արժանացավ արծաթե մեդալի:

Հայաստանին երրորդ օլիմպիական մեդալն ապահովեց Սիմոն Մարտիրոսյանը: Ծանրամարտի 105 կգ քաշայինների պայքարում երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը օլիմպիական արծաթե մեդալ նվաճեց:

Ծանրորդ Գոռ Մինասյանը (+105) նույնպես գրանցեց լավագույն երկրորդ արդյունքը` Հայաստանին բերելով հերթական մեդալը:

Մեդալային հաշվարկում լավագույն արդյունքը գրանցեց  ԱՄՆ-ի հավաքականը 127(46 ոսկե, 37 արծաթե, 38 բրոնզե մեդալ): Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է 67 մեդալով (27 ոսկե, 23 արծաթե, 17 բրոնզե մեդալ): Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 70 մեդալ (26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ):