Վրաստանում դեպի Հայաստան գազատարի պայթեցման համար պետք է վճարեին Թուրքիայից
Օգոստոս 30, 2016 11:35 Asia/Tehran
Վրաստանի տարածքում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման համար վճարը պետք է փոխանցվեր Թուրքիայից: Այս մասին գրում է վրացական «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատուի ցուցմունքներին հղումով:
Վերջինիս համաձայն՝ մեկ այլ երկրից ինչ-որ անձ հանցավոր խմբի անդամ Բեկե Բեկաուրին խոստացել է գազատարի պայթեցման համար 50 հազար դոլար վճարել և այդ գումարի փոխանցումը պետք է իրականացվեր Թուրքիայից:
Օգոստոսի 22-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները խափանել են Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ձգվող գազամուղի պայթեցման փորձը: Ձերբակալվել էր յոթ մարդ:
30/8/2016
Պիտակ