Վրաստանում դեպի Հայաստան գազատարի պայթեցման համար պետք է վճարեին Թուրքիայից
https://parstoday.ir/hy/news/armenia-i32632-Վրաստանում_դեպի_Հայաստան_գազատարի_պայթեցման_համար_պետք_է_վճարեին_Թուրքիայից
Վրաստանի տարածքում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման համար վճարը պետք է փոխանցվեր Թուրքիայից: Այս մասին գրում է վրացական «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատուի ցուցմունքներին հղումով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2016 11:35 Asia/Tehran
  • Վրաստանում դեպի Հայաստան գազատարի պայթեցման համար պետք է վճարեին Թուրքիայից

Վրաստանի տարածքում Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցման համար վճարը պետք է փոխանցվեր Թուրքիայից: Այս մասին գրում է վրացական «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատուի ցուցմունքներին հղումով:

Վերջինիս համաձայն՝ մեկ այլ երկրից ինչ-որ անձ հանցավոր խմբի անդամ Բեկե Բեկաուրին խոստացել է գազատարի պայթեցման համար 50 հազար դոլար վճարել և այդ գումարի փոխանցումը պետք է իրականացվեր Թուրքիայից:

Օգոստոսի 22-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները խափանել են Սագուրամ գյուղի մոտակայքում Ռուսաստանից Հայաստան ձգվող գազամուղի պայթեցման փորձը: Ձերբակալվել էր յոթ մարդ:

armedia.am

30/8/2016