ՄԱԿ-ի հանձնաժողովը կքննարկի Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i40984-ՄԱԿ_ի_հանձնաժողովը_կքննարկի_Հայաստանում_կանանց_իրավունքների_հետ_կապված_իրավիճակը
ՄԱԿ-ի Կանանց հանդեպ խտրականության բոլոր տեսակների վերացման հանձնաժողովում (CEDAW) կքննարկվի Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2016 12:24 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի հանձնաժողովը կքննարկի Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը

ՄԱԿ-ի Կանանց հանդեպ խտրականության բոլոր տեսակների վերացման հանձնաժողովում (CEDAW) կքննարկվի Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը:

Կազմակերպության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ նիստը նախանշված է նոյեմբերի 4-ին:

Հայաստանը վավերացրել է Կանանց հանդեպ խտրականության բոլոր տեսակների վերացման մասին Կոնվենցիան, իսկ Հանձնաժողովը կանոնավորապես ստուգում է, թե ինչպես է երկիրը հետեւում Կոնվենցիայի դրույթներին:

Հանձնաժողովն ու Հայաստանի կառավարության պատվիրակությունը կքննարկեն, մասնավորապես, կանանց եւ աղջիկների նկատմամբ կայուն կարծրատիպերի, բռնության բոլոր տեսակներն արմատախիլ անելու, գործազրկության բարձր մակարդակի, կրթության ցածր մակարդակի ու էթնիկ փոքրամասնությունների շրջանում կանանց վաղ ամուսնությունների հարցեր:

News.am