ՄԱԿ-ի հանձնաժողովը կքննարկի Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը
ՄԱԿ-ի Կանանց հանդեպ խտրականության բոլոր տեսակների վերացման հանձնաժողովում (CEDAW) կքննարկվի Հայաստանում կանանց իրավունքների հետ կապված իրավիճակը:
Կազմակերպության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ նիստը նախանշված է նոյեմբերի 4-ին:
Հայաստանը վավերացրել է Կանանց հանդեպ խտրականության բոլոր տեսակների վերացման մասին Կոնվենցիան, իսկ Հանձնաժողովը կանոնավորապես ստուգում է, թե ինչպես է երկիրը հետեւում Կոնվենցիայի դրույթներին:
Հանձնաժողովն ու Հայաստանի կառավարության պատվիրակությունը կքննարկեն, մասնավորապես, կանանց եւ աղջիկների նկատմամբ կայուն կարծրատիպերի, բռնության բոլոր տեսակներն արմատախիլ անելու, գործազրկության բարձր մակարդակի, կրթության ցածր մակարդակի ու էթնիկ փոքրամասնությունների շրջանում կանանց վաղ ամուսնությունների հարցեր:
News.am