Եգիպտոսի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ
https://parstoday.ir/hy/news/armenia-i43141-Եգիպտոսի_խորհրդարանում_կքննարկվի_Հայոց_ցեղասպանության_վերաբերյալ_օրինագիծ
Եգիպտոսի հայերի ազգային կոմիտեի ղեկավարն ասել է.-«Եգիպտոսի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ ներկայացված օրինագիծը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2016 12:43 Asia/Tehran
  • Եգիպտոսի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ

Եգիպտոսի հայերի ազգային կոմիտեի ղեկավարն ասել է.-«Եգիպտոսի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ ներկայացված օրինագիծը»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բեքրին,  անդրադառնալով այդ երկրի խորհրդարանի պատգամավորների դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, ընդգծել է.-«Պատգամավորները պատրաստվում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրիանագիծ ներկայացնել խորհրդարան»:

Բեքրին ընդգծել է.-«Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի պատմության սև էջերից է, և բոլոր երկրները պետք է դատապարտեն այդ անմարդկային ոճրագործությունը»:

Ռուսաստանը և եվրոպական որոշ երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: