Ադրբեջանի ԱԳ նախարարը քննադատեց Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i44938-Ադրբեջանի_ԱԳ_նախարարը_քննադատեց_Հայաստանին
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանին քննադատեց այն բանի համար, որ մինչ այս պահը ԵԱՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանին առընթեր ԼՂ-ի հարցով նիստին մասնակցելու պատրաստակամություն չի հայտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 03:59 Asia/Tehran
  • Ադրբեջանի ԱԳ նախարարը քննադատեց Հայաստանին

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանին քննադատեց այն բանի համար, որ մինչ այս պահը ԵԱՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանին առընթեր ԼՂ-ի հարցով նիստին մասնակցելու պատրաստակամություն չի հայտնել:

Համաձայն «Էխո» ինտերնետային կայքի հաղորդման՝ Էլմար Մամեդյարովն, ընդգծելով, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ձևական բնույթ է կրում, ասել է, որ ԼՂ-ի ճգնաժամի կարգավորումը պահանջում է կողմերի վճռականությունը:

Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ նախարարական խորհրդի նստաշրջանին առընթեր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նիստ գումարելու առաջարկ են ներկայացրել, ինչին իր համաձայնությունն է հայտնել ադրբեջանական կողմը:

Հայկական կողմի համաձայնության մասին որևէ հայտարարություն չկա:

ԵԱՀԿ նախարարական խորհրդի ոչ-պաշտոնական նիստը դեկտեմբերի 8-ին և 9-ին աշխարհի 40 երկրների ներկայությամբ գումարվելու է Համբուրգում: