Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i54946-Իգնատի_Առաքելյանը_հանդիպել_է_Վրաստանի_գյուղատնտեսության_նախարարի_հետ
Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 22-ին հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2017 15:17 Asia/Tehran
  • Իգնատի Առաքելյանը հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի հետ

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 22-ին հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և զարգացման ռազմավարության ուղղությամբ իրականացվող քայլերին: Կողմերը մասնավորապես անդրադարձ են կատարել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերին:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ կառավարության կողմից գյուղատնտեսությունը գերակա ոլորտ հայտարարելը էականորեն նպաստել է ոլորտի զարգացմանը, ինչի արդյունքներն ակնհայտ են: Նախարարը կարևորել է երկու երկրների միջև փորձի փոխանակումը և հետագա համագործակցության ամրապնդումը:

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում և համատեղ ծրագրերի իրականացումն էապես կնպաստեն առևտրային հարաբերությունների զարգացմանը:

Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Վրաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, պարարտանյութի և անասնակերի արտադրությամբ զբաղվող գործարաններ:

1in.am