Հայաստան է ժամանել ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i59046-Հայաստան_է_ժամանել_ՉԺՀ_Կենտրոնական_ռազմական_խորհրդի_պատվիրակությունը
Ապրիլի 11-ին ՀՀ է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, փոխծովակալ Գուան Յուֆեի գլխավորած պատվիրակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2017 15:41 Asia/Tehran
  • Հայաստան է ժամանել ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի պատվիրակությունը

Ապրիլի 11-ին ՀՀ է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, փոխծովակալ Գուան Յուֆեի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում նախատեսված են պատվիրակության պաշտոնական հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, պաշտպանության նախարարի տեղակալ-Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:

1in.am