Հակառակորդը կառավարվող հրթիռ է արձակել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց ԼՂ-ի տարածքում հայկական ուժերի հրթիռային մի համակարգի և դրա անձնակազմի ոչնչացման մասին:
Բաքվից ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ ազերի ուժերը երկուշաբթի օրը Ֆիզուլի և Խոջևանդ քաղաքների ուղղությամբ գտնվող առաջնագծում հրթիռային համակարգ տեղադրելու ժամանակ հանդիպելով հայկական ուժերի սպառնալիքին թիրախ են դարձրել այդ երկրի հրթիռային համակարգն ու դրա անձնակազմը:
Այս հաղորդման համաձայն հրթիռային այս համակարգն ունի հինգ անձնակազմ և կարող է հայտնաբերել 45կմ հեռավորության վրա գտնվող ու հարվածել 9կմ հեռավորության վրա գտնվող թիրախները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատելով իրականացված հարձակման լուրը հայտարարել է, որ «հակառակորդը կառավարվող հրթիռ է արձակել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ»: