Չինաստանում բացվել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i64506-Չինաստանում_բացվել_է_Հայաստանի_Առեւտրաարդյունաբերական_պալատի_պաշտոնական_ներկայացուցչություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2017 12:27 Asia/Tehran
  • Չինաստանում բացվել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչություն

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի Առեւտրային պալատից, հյուրեր եւ ներկայացուցիչներ տարբեր երկրների դեսպանություններից եւ միջազգային կազմակերպություններից: ՉԺՀ-ում ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է լինելու Արթուր Եգորյանը:

Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման եւ այլ հարցերով:

Գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անունից մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ առեւտրական կցորդ Հրանտ Աբաջյանը:

News.am