Արփինե Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ:
Այդ մասին հայտնի է դարձել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունիսի 26-ին մեկնարկած ամառային նստաշրջանում: Հունիսի 26-ին մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կտևի մինչև հունիսի 30-ը։ ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել նաև Մոլդովայի ներկայացուցիչ Վալերիե Ջիլեչին, ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում: ԵԽԽՎ փոխնախագահները ընտրվում են յուրաքանչյուր նստաշրջանից առաջ և պաշտոնավարում մինչև հաջորդ նստաշրջան: ԵԽԽՎ ամառային նստաշրջանում առաջնային թեմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, որը գարնանային նստաշրջանում հեռացվել է դահլիճից, ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Ագրամունտին։ Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:Ապրիլի 27-ին Պեդրո Ագրամունտին արգելեցին նախագահել նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI: Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով: ԵԽԽՎ նստաշրջանի առանցքային թեմաներից է լինելու Վեհաժողովում պառլամենտականների հաշվետվությունները, նրանց շրջանում տարածված կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումը։ Կքննարկվեն զեկույցներ, որոնք կենտրոնանում են միգրացիոն ճգնաժամին մարդասիրական ու քաղաքական պատասխանի վրա, միգրացիան որպես հնարավորություն Եվրոպայի զարգացման համար և փախստականների ինտեգրացիան կրիտիկական ճնշման պայմաններում։
Panarmenian.net