Լայնամասշտաբ պատերազմն Ադրբեջանի տնտեսությանը կտա անուղղելի վնասներ. Վիգեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i65810-Լայնամասշտաբ_պատերազմն_Ադրբեջանի_տնտեսությանը_կտա_անուղղելի_վնասներ._Վիգեն_Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է, որ լայնամասշտաբ պատերազմով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 08:36 Asia/Tehran
  • Լայնամասշտաբ պատերազմն Ադրբեջանի տնտեսությանը կտա անուղղելի վնասներ. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է, որ լայնամասշտաբ պատերազմով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման  ժամանակ Սարգսյանը նշեց, որ չի կարող լինել պարտերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որի  դեպքում ԼՂ հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով:

«Կա ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի արդյունքում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնասներ իր տնտեսության և պետության համար: Գիտակցված գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից: Դա չի բացառում հնարավոր էսկալացիաներ, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգները:

Քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկրում, ինչպիսին Ադրբեջանն է,  նման որոշումներն ավելի հեշտ կարող են կայացվել: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, այլ ելք չկա: Այդ վտանգը չի կարող մեզ հիասթափեցնել այն աստիճան, որ մենք հրաժարվենք մեր երկիրը, մեր անվտանգությունը պաշտպանելու և խաղաղ իրավիճակում կառուցելու հեռանկարից: Մենք պետք է սովորենք ապրել տարածաշրջանին այն իրողության մեջ, որը կա՝ պահելով երկրի առաջընթացը բոլոր  բնագավառներում»,-ընդգծեց նախարարը:

Armenpress.am