ՀՀ ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան նստաշրջաններին քննարկել է մաքսային հարցեր
https://parstoday.ir/hy/news/armenia-i66888-ՀՀ_ՊԵԿ_նախագահը_Համաշխարհային_մաքսային_կազմակերպության_տարեկան_նստաշրջաններին_քննարկել_է_մաքսային_հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 6-8-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) տարեկան 129-րդ և 130-րդ նստաշրջաններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2017 10:55 Asia/Tehran
  • ՀՀ ՊԵԿ նախագահը Համաշխարհային մաքսային կազմակերպության տարեկան նստաշրջաններին քննարկել է մաքսային հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, հուլիսի 6-8-ը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) տարեկան 129-րդ և 130-րդ նստաշրջաններին:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտին վերաբերող հարցեր, ներկայացվել՝ ՀՄԿ քաղաքականության հանձնաժողովի, ֆինանսական և աուդիտի կոմիտեների տարեկան հաշվետվությունները: ՀՄԿ տարեկան նստաշրջանին մասնակցել են ՀՄԿ 182 անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակություններ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության մաքսային ծառայությունների ղեկավարների հետ. քննարկվել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ուրվագծվել՝ հետագա համագործակցության հեռանկարները:

News.am