Հայաստանը կմասնակցի «Համաշխարհային երկրաջերմային դաշինք» բարձր մակարդակի համաժողովին
Օգոստոս 11, 2017 05:41 Asia/Tehran
Հայաստանը կմասնակցի իտալական Ֆլորենցիայում կայանալիք «Համաշխարհային երկրաջերմային դաշինք» բարձր մակարդակի համաժողովին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ համաժողովին Հայաստանը կներկայացնեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:
Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 1012ը:
Armenpress.am
Պիտակ