Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i71084-Կարեն_Կարապետյանն_ընդունել_է_չինական_avic_international_միջազգային_կորպորացիայի_պատվիրակությանը
ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2017 16:10 Asia/Tehran
  • Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում: Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ ճանապարհաշինության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել կոնկրետ նախագծերի:

armenpress.am