Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը կճանաչի. ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i72385-Եթե_Ադրբեջանը_պատերազմ_սկսի_Հայաստանը_Լեռնային_Ղարաբաղը_կճանաչի._ԱԳ_նախարար
Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու Ադրբեջանի ցանկացած փորձ խիստ եւ համարժեք պատասխան կստանա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 18:13 Asia/Tehran
  • Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը կճանաչի. ԱԳ նախարար

Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու Ադրբեջանի ցանկացած փորձ խիստ եւ համարժեք պատասխան կստանա:

Այս մասին սեպտեմբերի 18-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակում «Հրատապ արտաքին քաղաքական մարտահրավերներ եւ Հայաստան-Սփյուռք համագործակցություն» հարթակում  հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան սփյուռքի ներկայացուցիչներից մեկի հարցին:

Նրա խոսքով՝ եթե պատերազմ ծագի եւ այն անմիջապես դադարեցնելն անհնար լինի, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Սակայն հարցն այն է, որ բանակցություններ են ընթանում, եւ մենք ցանկանում ենք միջազգային հանրության հետ այս հարցը կարգավորել  խաղաղ ճանապարհով: Այսինքն՝ մենք բանակցությունները կշարունակենք այնքան, որքան դա հնարավոր է, քանի որ պատերազմը լուծում չէ: Եթե Ադրբեջանի կողմից փորձ լինի, 2016-ի ապրիլի փորձի նման, ավելի խիստ եւ համարժեք պատասխան կստանա»,- շեշետեց Էդվարդ Նալբանդյանը:

News.am