Սիրիայում ահաբեկիչներին խրախուսող երկրներն արդեն իսկ պարտվել են. Ժիրայր Ռեիսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i72387-Սիրիայում_ահաբեկիչներին_խրախուսող_երկրներն_արդեն_իսկ_պարտվել_են._Ժիրայր_Ռեիսյան
Հայաստանն ու Սիրիան ավելի քան բարեկամ երկրներ են: «Արմենպրես»¬ ի հաղորդմամբ՝ «Հայաստան¬ Սփյուռք» 6¬րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 19:07 Asia/Tehran
  • Սիրիայում ահաբեկիչներին խրախուսող երկրներն արդեն իսկ պարտվել են. Ժիրայր Ռեիսյան

Հայաստանն ու Սիրիան ավելի քան բարեկամ երկրներ են: «Արմենպրես»¬ ի հաղորդմամբ՝ «Հայաստան¬ Սփյուռք» 6¬րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Սիրիայի խորհրդարանի մեջ հնչում են ժողովրդին հետաքրքրող, Սիրիայի ու նրա բարեկամ երկրների փոխգործակցությանն առնչվող հարցեր, որոնց մեջ տեղ ունեն նաև Հայաստան­Սիրիա փոխհարաբերությունները: Մենք ունենք Հայաստան­Սիրիա խորհրդարանական հանձնախումբ, որն իր աշխատանքներն է տանում»,­նշեց նա: Անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին՝ պատգամավոր ասաց, որ պատերազմի ծանր տարիներն արդեն անցել են, սակայն դա ամենեւին չի նշանակում, թե այլեւս դժվար օրեր չկան: «Սիրիան իր ժողովրդով, իր բանակով, ղեկավարությամբ արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա էր, արդարության համար էր կռվում, եւ պայքար էր մղում ոչ միայն Սիրիայի ժողովրդի, այլև օտարազգիների հանգստի, ապահովության համար: Սիրիայի կառավարությունը կարողացավ պայքարել ծայրահեղական, կրոնամոլ, արմատական զինյալ ահաբեկիչների դեմ, որոնք եկել էին երկիրն ապականելու: Այն երկրները, որոնք խրախուսում էին ահաբեկիչներին, արդեն իսկ պարտվել են»,­ շեշտեց Ժիրայր Ռեիսյանը:

Armenpress.am