ՀՀ Նախագահ Սարգսյանը ժամանել է Մինսկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i77377-ՀՀ_Նախագահ_Սարգսյանը_ժամանել_է_Մինսկ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 11:12 Asia/Tehran
  • ՀՀ  Նախագահ Սարգսյանը ժամանել է Մինսկ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

«Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ Մինսկում արդեն կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը:

Armenpress.am