ՀՀԿ¬ն միջկուսակցական հուշագիր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i78151-ՀՀԿ_ն_միջկուսակցական_հուշագիր_է_ստորագրել_Չինաստանի_Կոմունիստական_կուսակցության_հետ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միջկուսակցական հուշագիր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2017 07:42 Asia/Tehran
  • ՀՀԿ¬ն միջկուսակցական հուշագիր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միջկուսակցական հուշագիր է ստորագրել Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը` կուսակցության փոխնախագահ Մուշեղ Լալայանի գլխավորությամբ Չինաստանում մասնակցել է այդ երկրի Կոմունիստական կուսակցության կազմակերպած համաժողովին, որին մասնակցել է շուրջ 126 երկրի 200­ից ավել պատվիրակ: Համաժողովի ընթացքում ստորագրվել են միջկուսակցական հուշագրեր, իսկ ՀՀԿ-­ն ԱՊՀ տարածաշրջանից միակ կուսակցությունն է, որի հետ ստորագրվել է նման հուշագիր այդ միջոցառման ընթացքում»,­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը: Նա հայտնեց, որ ԱՊՀ տարածաշրջանից ընդամենը 5 կուսակցության հետ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ունի նման հուշագրեր, իսկ վերջին համաժողովի ընթացքում ԱՊՀ տարածաշրջանից նման հուշագիր է ստորագրվել բացառապես ՀՀԿ­ի հետ: «Հաշվի առնելով Չինաստանի հսկայական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական մեծ դերակատարումը թե մեր տարածաշրջանում, թե առհասարակ գլոբալ քաղաքականության մեջ` սա շատ կարևոր է: Մասնակից 126 երկրներից միայն 30 երկրի կուսակցությունների հետ է ստորագրվել նման հուշագիր և դրանց թվում է եղել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը»,­ ասաց ԱԺ փոխնախագահը: Նա հավելեց, որ ՀՀԿ-­ն շարունակելու է ամրապնդել արտաքին կուսակցական կապերը, քանի որ դա իրենց կուսակցական կյանքի ամենակարևոր օղակներից մեկն է:

Armenpress.am