Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i79193-Սերժ_Սարգսյանը_ելույթ_կունենա_ԵԽԽՎ_ձմեռային_նստաշրջանին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 09:15 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյանը ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում:

Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի հունվարի 22-26-ը Ստրասբուրգում: ԵԽ խորհրդարանական վեհաժողովում կընտրեն ԵԽԽՎ նախագահին, մարդու իրավունքների նոր հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի:

Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթից բացի, նախատեսվում են նաև Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի ելույթները:

1in.am