Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ կունենա հունվարի 24-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i81775-Սերժ_Սարգսյանը_ԵԽԽՎ_ում_ելույթ_կունենա_հունվարի_24_ին
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին և հունվարի 24-ին հանդես կգա ելույթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2018 06:26 Asia/Tehran
  • Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում ելույթ կունենա հունվարի 24-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին և հունվարի 24-ին հանդես կգա ելույթով:

Այդ մասին հաղորդվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում:

Բացի Սերժ Սարգսյանից, ԵԽԽՎ-ի նստաշրջանում նախատեսված են Ավստրիայի նախագահի, Դանիայի վարչապետի, Դանիայի թագաժառանգ արքայադստեր ելույթները:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը կայանալու է հունվարի 22-26-ը Ստրասբուրգում:

Նշվում է, որ ձմեռային նստաշրջանի ժամանակ կընտրվեն ԵԽԽՎ նոր նախագահը, մարդու իրավունքների հարցով նոր հանձնակատարն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորը:

Քննարկվելիք թեմաների թվում են Ուկրաինայում ռազմական կոնֆլիկտի մարդասիրական հետևանքները, իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, Եվրոպայում աճող հակասեմականությունը, իսլամատյացությունն ու այլատյացությունը:

Դանիայի արտգործնախարարը զեկույց կներկայացնի Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնի` Նախարարների կոմիտեի վերաբերյալ, որը ներկայում նա նախագահում է: ԵԽ գլխավոր քարտուղարը կներկայացնի իր տարեկան զեկույցը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կներկայացնի 2017 թվականի իր գործունեության արդյունքները:

Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կհստակեցնի նստաշրջանի բացման օրը:

Tert.am