Մյունխենում հանդիպել են Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարները
https://parstoday.ir/hy/news/armenia-i84615-Մյունխենում_հանդիպել_են_Իրանի_և_Հայաստանի_ԱԳ_նախարարները
Փետրվարի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող անվտանգության կոնֆերանսի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2018 13:23 Asia/Tehran
  • Մյունխենում հանդիպել են Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարները

Փետրվարի 18-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող անվտանգության կոնֆերանսի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Իրանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր:

Իրանի ԱԳ նախարարը նաև հանդիպել ու բանակցել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ:

Իրանի ԱԳ նախարարը  Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով կիրակի առավոտյան ժամանել է Գերմանիայի հարավում գտնվող Մյունխեն քաղաք:

Թեհրանի ժամանակով այսօր կեսօրից հետո Զարիֆը Մյունխենյան համաժողովում հանդես է գալու  ելույթով և ԻԻՀ տեսակետներն է հայտնելու  տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հետ կապված կարևորագույն հարցերի վերաբերյալ:

Մյունխենի անվտանգության 54-րդ կոնֆերանսը մեկնարկել է փետրվարի 16-ին, իսկ փետրվարի 18-ին կավարտի իր աշխատանքը: