Հայաստանը ՝ Իրան-ԵԱՏՄ միացնող կամուրջը
«Եվրասիանեթ» կայքը հայտարարել է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվելուց հետո, ավելի է ընդգծվում Հայաստանի դերակատարությունը ՝ որպես կողմերին կապող կամուրջ:
Կայքի հաղորդմամբ, Աստանայում կայացած ԵԱՏՄ տնտեսական գագաթնաժողովին առընթեր ստորագրված համաձայնագիրը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծելու:
Համաձայնագիրն ուժի մեջ է լինելու երեք տարի: Այն ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին: Համաձայնագիրը ճանապարհ է հարթելու միությունում Իրանի մշտական անդամակցության համար: ըստ դրա, զորայացվելու են Ռուսաստանի և ԵԱՏՄ միության անդամների հետ Իրանի առևտրական գործարքերի մաքսատուրքերը:
Ըստ աղբյուրի, Հայաստանը որպես ԵԱՏՄ-ում Կովկասյան միակ երկիր և լինելով Իրանի առևտրական գործընկերը, ազատ առևտրի շրջանում գտնվում է հարավային սահմանում: