ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i93516-ԿԽՄԿ_ներկայացուցիչներն_այցելել_են_հայ_և_ադրբեջանցի_ազատազրկվածներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մայիսին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2018 13:05 Asia/Tehran
  • ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մայիսին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանն ասել է, որ hամաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և հնարավորություն ընձեռի կապ ապահովել ազատազրկվածների և նրանց հարազատների միջև:

Հայկական և ադրբեջանական կողմերում ներկայումս պաշտոնապես ազատազրկման մեջ են 5 քաղաքացիներ՝ ներառյալ 2014թ.-ին Արցախի սահմանը ապօրինաբար հատած և քրեական մի շարք հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը:

lragir.am/