Ադրբեջանը Ռուսաստանից 5 մլրդ դոլարի ռազմական արտադրանք է գնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i97614-Ադրբեջանը_Ռուսաստանից_5_մլրդ_դոլարի_ռազմական_արտադրանք_է_գնել
Ադրբեջանը Ռուսաստանից ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 5 մլրդ դոլարի արտադրանք է գնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 02, 2018 05:58 Asia/Tehran

Ադրբեջանը Ռուսաստանից ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 5 մլրդ դոլարի արտադրանք է գնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք քննարկել ենք ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցությունը: Այն արդեն մեծ ավանդույթներ ունի: Ռուսաստանում Ադրբեջանի կողմից ձեռք բերված ռազմատեխնիկական արտադրանքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը եւ սա աճման միտում ունի», - ասել է Ալիեւը:

Նա պարզաբանել է, որ «Ադրբեջանը շարունակում է արդիականացնել իր Զինված ուժերը, իսկ Ռուսաստանը միջազգային շուկաներում ռազմական արտադրանքի մատակարար եւ կարեւորագույն համաշխարհային արտադրող է»:

Ռուսաստանը առաջատար դիրք է զբաղեցնում այն երկրների շրջանում, որոնցից Ադրբեջանը ռազմական տեխնիկա է գնում: Ադրբեջանը զենք եւ ռազմական տեխնիկա է գնում նաեւ Բելառուսից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Չեխիայից:

News.am