-
ԱՄՆ–ն նախ պետք է Թուրքիային պարտադրի հարգել միջազգային կոնվենցիաները. Մանասերյան
Սեպտեմբեր 01, 2024 13:08Հայաստանից կոմունիկացիաների ապաշրջափակում ակնկալելուց առաջ ԱՄՆ–ն նախ պետք է Թուրքիային պարտադրի հարգել միջազգային կոնվենցիաներն ու դեպի ծով ելք չունեցող Հայաստանին անվճար ճանապարհ տրամադրի դեպի Սև ծով։
-
Հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ. Վահե Դավթյան
Օգոստոս 31, 2024 14:23Իհարկե, հայկական «խաղաղ ատոմը» այսօր կանգնած է բազմաթիվ աշխարհաքաղաքական ռիսկերի առաջ: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ԱԷԿ-ը բարդագույն տեխնոլոգիական օբյեկտ է, որի կոնսերվացումը տեղի չի ունենալու կոճակի սեղմամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը:
-
Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ․ Փաշինյան
Օգոստոս 31, 2024 14:12Պաշտոնական Երևանը տեսնում է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է. Փաշինյանը` իր և Պուտինի շփման մասին
Օգոստոս 31, 2024 14:07ՌԴ նախագահի, ՌԴ վարչապետի հետ մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է, որտեղ վիրավորանք չի կարող լինել։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ պատասխանելով «Հայկական ժամանակ» թերթի լրագրողի հարցին, թե «Խաղաղության պայմանագրի առաջընթացից Ռուսաստանը ջղաձգվում է»։
-
Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար. Փաշինյան
Օգոստոս 31, 2024 14:02Հայաստանը պատրաստ է ճանապարհներ տրամադրել Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ։
-
Երևանն ու Բաքուն ստորագրել են նոր փաստաթուղթը
Օգոստոս 31, 2024 10:27Երևանն ու Բաքուն ստորագրել են այն փաստաթուղթը, որով պետք է առաջնորդվեն սահմանազատման գործընթացում։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է՝ սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը ստորագրվել է օգոստոսի 30֊ ին և արդեն սկսվել է ներպետական համաձայնեցման գործընթացը:
-
ՀՀ նախագահը և Քուվեյթի դեսպանը շեշտել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը
Օգոստոս 31, 2024 06:36ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
-
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ուղերձ է հղել Բռնի անհետացման զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։
Օգոստոս 31, 2024 06:32«Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր անարդարացիորեն տարվել են և զրկվել իրենց իրավունքներից: Հայաստանը գիտի բռնի անհետացման խորը ցավը և հավատարիմ է մնում բոլոր զոհերի և նրանց ընտանիքների համար արդարություն փնտրելուն»,-այս մասին նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:
-
Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ․ Ալիև
Օգոստոս 30, 2024 12:26Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ է գնում Ֆրանսիայից ու արևմտյան այլ երկրներից և իր տարածքում երրորդ երկրների մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում։ Այս մասին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
-
ԵՄ-ի համար խայտառակություն կլինի, եթե տեղի տա Ադրբեջանի ճնշումներին․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ
Օգոստոս 30, 2024 12:23COP 29-ին ընդառաջ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքը երկիր՝ հայտարարելով, որ արգելքը կհանվի միայն այն դեպքում, երբ վերականգնվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր պատվիրակության մանդատը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։