-
Հայաստանում ԻԻՀ դեսպանությունում կբացվի սգո մատյան
Մայիս 21, 2024 14:51Ի հարգանք ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված ԻԻՀ նախագահ այաթոլլահ դոկտոր սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և ԻԻՀ ԱԳ նախարար դոկտոր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկիցների հիշատակին,վաղը մայիսի 22-ին Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան:
-
Էներգետիկայի և առողջապահության հարցեր են քննարկել Արարատ Միրզոյանն ու Ռաֆայել Գրոսին
Մայիս 21, 2024 13:28ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ օրակարգային մի շարք հարցեր է քննարկել: Տեղեկությունը հայտում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայացել է Միրզոյանի՝ Վիեննա աշխատանքային այցի շրջանակներում։
-
Իրանագետը հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չի կանխատեսում Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո
Մայիս 21, 2024 12:57Չնայած այն հանգամանքին, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարման շրջանում հայ-իրանական հարաբերություններում կողմերն ունեցել են շատ ավելի խորը համագործակցություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականությունը մշակվում է երկրի հոգևոր առաջնորդի համաձայնությամբ և թույլտվությամբ․ այսինքն՝ երկրի նախագահը դրանք իրականացնում է լավագույն տարբերակով։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ հայ-իրանական հարաբերություններում էական փոփոխություններ չեն լինի։
-
Ինչու ՀՀ–ում չգիտեն` երբ կավարտվի Հյուսիս–հարավի կառուցումը. պարզաբանում է Սանոսյանը
Մայիս 21, 2024 12:07Հայաստանում Հյուսիս–հարավ ճանապարհի կառուցման նախագծի ավարտի վերաբերյալ հստակ ժամկետ չնշելու հիմնական պատճառը Արտաշատից Սիսիան հատվածի հետ կապված անորոշությունն է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
-
ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկցող անձանց հիշատակը
Մայիս 21, 2024 10:50Հայաստանի խորհրդարանի պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին կիրակի օրը ավիավթարից զոհված Իրանի նախագահի, ԱԳ նախարարի եւ նրանց ուղեկցող անձանց հիշատակը։
-
Ծաղկեպսակներ են բերվել Հայաստանում Իրանի դեսպանատան դիմաց
Մայիս 21, 2024 10:47Երևանում Իրանի դեսպանատան մոտ մարդիկ շարունակում են ծաղկեպսակներ և ծաղիկներ բերել՝ ի հիշատակ իրանցի քաղաքական գործիչների։
-
Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան
Մայիս 20, 2024 13:55Պայմանավորված Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաներ, Հայաստանում Իրանի դեսպանությունում մայիսի 22-ին կբացվի սգո մատյան:
-
Քաղաքացիները ծաղիկներ են բերում Իրանի դեսպանատան և հյուպատոսարանի մոտ
Մայիս 20, 2024 10:58Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց մահից հետո Երևանում և Կապանում ծաղիկներ ու ծաղկեպսակներ են բերում դեսպանատան, ինչպես նաև հյուպատոսարանի մոտ։
-
Կիրանցի սկզբնամասում լարված վիճակ է. ոստիկանների և պատգամավորների միջև ընդհարում եղավ
Մայիս 20, 2024 10:22ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մատույցներում լարված իրավիճակ է. պատգամավորների և պատնեշ կազմած ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ։
-
Խորապես ցնցված եմ ուղղաթիռի ողբերգական վթարի լուրից. Խաչատուրյանի ցավակցական հեռագիրը
Մայիս 20, 2024 10:11ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Իրանի կառավարությանն ու Իրանի ժողովրդին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն: