-
Եվրախորհրդարանի զեկույցը կոչ է անում դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում
Փետրվար 29, 2024 12:31Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
-
Էրբիլում մեկնարկել է Վահագն Խաչատուրյանի և Մասուդ Բարզանիի հանդիպումը
Փետրվար 29, 2024 08:58Էրբիլում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։
-
Դիվերսիայի փորձ կատարած ադրբեջանցի զինծառայողը ձերբակալված է․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Փետրվար 29, 2024 08:55ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում փետրվարի 28-ին վնասազերծված Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է: Հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից:
-
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Փետրվար 28, 2024 16:13ԵՄ քաղաքացիական առաքելության կողմից բարձրաձայնված՝ Ներքին Հանդ մուտքի խոչընդոտի առիթով ահազանգը քննվում է և քննության արդյունքում եզրակացություններ կարվեն։
-
Հոդվածից է կախված՝ արդյոք վնասազերծված ադրբեջանցուն կվերադարձնեն Ադրբեջանին, թե ոչ. Անդրանիկ Քոչարյան
Փետրվար 28, 2024 15:52Թե գյուղացիներն ինչ են տեսել կամ ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի, բայց փաստն այն է, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կոմից սահմանն անցել է եւ մեր կողմից վնասազերծվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
-
ՀՀ ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Նիկոլայ Ռիժկովի հիշատակը
Փետրվար 28, 2024 14:45Նիկոլայ Ռիժկովն անձամբ է ղեկավարել Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու, ավերված քաղաքների ու գյուղերի վերականգնման աշխատանքները։
-
Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով. Զախարովա
Փետրվար 28, 2024 14:28Ռուսաստանը ելակետային է համարում այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ:
-
Ալիև․Մենք Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունենք
Փետրվար 28, 2024 14:23Նշելով, որ Հայաստանի վրա հարձակվելու Բաքվի մտադրության մասին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի պնդումը չի համապատասխանում իրականությանն Իլհամ ԱԼիևը հավելել է․ «Մենք նման մտադրություն չունենք»։
-
ՀՀ-ում հարևան երկրների լեզուների ուսուցման որոշումը բավականին խելամիտ և ճիշտ քայլ է․ դեսպան Սոբհանի
Փետրվար 28, 2024 14:02ՀՀ-ում Իրանի դեսպանատան և Հայաստանում իրանական մշակութային կենտրոնի աջակցությամբ՝ Երևանի թիվ 35 հիմնական դպրոցում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ պարսկերեն լեզվի դասարանի պաշտոնական բացման արարողությունը։
-
Պաղեստին-Իսրայել հակամարտության հարցում Հայաստանն ընդունում է 2 պետությունների գոյության փաստը․ Վահագն Խաչատուրյան
Փետրվար 28, 2024 13:59Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է․ Երևանն ընդունում է երկու պետությունների գոյության փաստը։