-
Հունաստանի ԱԳ նախարարը «Խաղաղության խաչմերուկ»-ը Հարավային Կովկասում խնդիրների արդար և կայուն լուծում է համարում
Հունվար 10, 2024 14:31Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասում խնդիրների արդար և կայուն լուծում է համարում։ Հունաստանի ԱԳ նախարարն այս մասին ասաց հունվարի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ։
-
Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի համար ռազմաքաղաքական նախագիծ է
Հունվար 10, 2024 08:37Թուրք-ադրբեջանական կողմը դարձյալ ակտիվացրել է «Զանգեզուրի միջանցքի» կեղծ թեզի շուրջ քննարկումները, մինչդեռ տարեվերջին Բաքուն հայտարարում էր, թե Հայաստանի տարածքն իրեն «հետաքրքիր» չէ և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» համարժեք նոր երթուղին անցնելու է Իրանի տարածքով, ինչին Թեհրանն արդեն համաձայնել է։
-
Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ ադրբեջանական կողմի առաջարկներին․ Գրիգորյան
Հունվար 10, 2024 03:42Հունվարի վերջին համաձայնություն կա, որպեսզի դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
-
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը
Հունվար 09, 2024 14:20Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա:
-
Զանգեզուրի միջանցքը՝ կրկին թուրք–ադրբեջանական օրակարգում
Հունվար 09, 2024 09:39Ըստ քաղաքական որոշ վերլուծությունների՝ հետպատերազմյան և բանակցային ակտիվ փուլերից հետո 2024–ին նոր մարտահրավերներ են սպասվում։ Խոսքը նոր զարգացումների և իրողությունների մասին է, որոնք, ըստ մասնագետների, կարող են ավելի գլոբալ բնույթի լինել։
-
Երուսաղեմի ԴՆԹ-ն նույնը չի լինի առանց հայերի
Հունվար 08, 2024 15:59Երուսաղեմի («Սուրբ հող») ամսագրի գլխավոր խմբագիր Մարի-Արմել Բոլյոի Saving the DNA of the Church of Jerusalem հոդվածի հայերեն թարգմանությունը:
-
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Իրան այցի մասին
Հունվար 08, 2024 15:072024 թվականին կայցելեմ Իրան. Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
-
Հայաստանը, հավանաբար, կընդունի Ադրբեջանի պահանջները. «Stratfor»-ի կանխատեսումը
Հունվար 08, 2024 13:53Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացը հավանական է, բայց բռնկումների կամ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգը կմնա բարձր, քանի որ Ադրբեջանը ձգտում է պահպանել ճնշման լծակները Հայաստանի նկատմամբ, այս մասին ասված է ամերիկյան հեղինակավոր «Stratfor» ուղեղային կենտրոնի՝ 2024 թվականի կանխատեսումների մասին հրապարակած զեկույցում։
-
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների առնչությամբ
Հունվար 08, 2024 13:30Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բանակցությունների միջոցով դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը։
-
Դատական եռաստիճան համակարգը չի վերանայվի․ նախարարը մանրամասներ ներկայացրեց նոր սահմանադրության հայեցակարգից
Հունվար 08, 2024 08:50Նախորդ տարվա վերջ Կառավարությանն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հայեցակարգը, որի մի մասը քննարկվել և հաստատվել է խորհրդի կողմից, մյուս մասը՝ հանձնաժողովն է հաստատել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նշելով, որ այս ամսվանից սկսելու են բուն հայեցակարգի քննարկումը։