-
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Դեկտեմբեր 31, 2023 16:06Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
-
Հայ ժողովրդի ամենամեծ կորուստը բառերով հնարավոր չէ նկարագրել. 2023-ը՝ տեսանյութով
Դեկտեմբեր 31, 2023 16:54Հարյուրավորները զոհվեցին, իսկ տասնյակ հազարավոր հյուծված արցախցի հայեր ստիպված եղան լքել իրենց տները։
-
Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար
Դեկտեմբեր 31, 2023 15:47Բաքուն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումները գնահատում է արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն։
-
Մեկ տարի խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելով
Դեկտեմբեր 31, 2023 09:252023-ի քաղաքական բառապաշարում ամենաշատ գործածված ձևակերպումներից մեկը «Խաղաղության պայմանագիր»-ն է: Արդեն երկրորդ տարին է ավարտվում այն ակնկալիքով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթը կստորագրվի: Սպասումները դեռ իրականություն չեն դարձել: Ամբողջ տարվա ընթացքում ոչ միայն քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները, այլև շարքային քաղաքացիները հետևել են խաղաղության օրակարգի «էվոլյուցիային», որը սահուն 2023-ից տեղափոխվում է 2024 թվական։
-
Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի
Դեկտեմբեր 31, 2023 06:42ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հանրապետության արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։
-
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նախագահին ու վարչապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Դեկտեմբեր 31, 2023 06:40ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
-
Թող 2024-ը լինի կայունության, խաղաղության և ձեռքբերումների տարի. ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը
Դեկտեմբեր 31, 2023 06:37ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «X»-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ։
-
Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի. կգա մի օր` կմնա մի օր հայրենիքի պատվազրկմանը, այդ անխուսափելի օրը պետք է մոտեցնել միասնական ջանքերով․ Աշոտյան
Դեկտեմբեր 31, 2023 06:11Հայաստանը վերածվել է մի մեծ քրեակատարողական հիմնարկի, որում ազատությունից, խղճից, արժանապատվությունից, իրավունքներից, ապագայից, հույսից, անգամ` կյանքից զրկում են մի ամբողջ ժողովրդի։
-
ՀՀ-ում Իրանի դեսպան. Թեհրանը նպատակադրվել է Երևանի հետ առևտրի ծավալը հասցնել տարեկան 3 մլրդ դոլարի
Դեկտեմբեր 30, 2023 12:53Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը, նշելով, որ Թեհրանը նպատակադրվել է Երևանի հետ առևտրի ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի, ասել է,-«Իրանում 3+3 հանդիպման անցկացումը և դրա մեխանիզմը պայմաններ են ապահովելու Կովկասյան տարածաշրջում կայուն խաղաղության հաստատման համար»։
-
Հունվարի 1-ից Արցախի պետական ինստիտուտների անխափան գործունեության համար առկա են բոլոր իրավական հիմքերը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Դեկտեմբեր 30, 2023 06:29Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ակտիվորեն հետաքրքրվել եմ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ հունվարի 1-ից աշխատանքները շարունակելու խնդրով: Նաև գրել էի, որ հարցի լուծման հետ կապված լավատեսական ակնկալիքներ ունեմ։