-
Հաջիևն առաջարկում է ԼՂ տանող մի քանի ճանապարհ ունենալ
Սեպտեմբեր 06, 2023 15:09Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նպատակով լավ մեկնարկ կլիներ այն, եթե Հայաստանը «ներողություն խնդրեր Ադրբեջանից» (չակերտները՝ Tert.am) անցյալում տեղի ունեցած «վայրագությունների» (չակերտները՝ Tert.am) համար: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության պետ Հիքմեթ Հաջիևը՝ Arab News-ի հետ զրույցում:
-
Բաքուն ունի պլան «բ», եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»
Սեպտեմբեր 06, 2023 14:17«Զանգեզուրի միջանցքի» գործարկումը կարող է տարեկան 5-8 մլն տոննայով ավելացնել բեռնափոխադրումները Միջին միջանցքով։ Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալության եւ «Մադյար Դեմոկրատա» հունգարական պարբերականի հարցազրույցում, Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում։
-
Ադրբեջանը վճռական է տրամադրված Հայաստանի հետ բացառապես իր պայմաններով խաղաղության հարցում
Սեպտեմբեր 06, 2023 14:09Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱԶԵՐԹԱՋ գործակալությանը եւ հունգարական Magyar Demokrata պարբերականի հարցազրույցում, որը տվել է Հունգարիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։
-
Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը
Սեպտեմբեր 06, 2023 14:00Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել ճեպազրույց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։
-
Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական
Սեպտեմբեր 06, 2023 13:52Հայաստանում անցկացվելիք «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական։
-
Կրեմլի մտահոգությունը Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժության կապակցությամբ
Սեպտեմբեր 06, 2023 13:48Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի (այսօր) ասել է. «Իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում, հատկապես՝ ներկա իրավիճակում։ Ուստի մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և իրավիճակը կդիտարկենք»։
-
Հայաստանը հայտարարություններին զուգահեռ զինվում է. Ալեն Սիմոնյան
Սեպտեմբեր 06, 2023 07:20Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի Շենգավիթ համայնքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը ճնաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:
-
Հայաստանի մի շարք դպրոցներում դասավանադվում է պարսկերեն լեզու
Սեպտեմբեր 06, 2023 06:25Հայաստանի մի շարք դպրոցներում դասվանադվում է պարսկերեն լեզու: Հայաստանի Հանրային ռադիոյի փոխանցմամբ՝ 2022-2023 ուսումնական տարվանից ՀՀ որոշ հանրակրթական դպրոցներում կիրականացվի երրորդ օտար լեզվի ուսուցում: 13 հաստատություններում այդ լեզուն կլինի պարսկերենը:
-
Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
Սեպտեմբեր 06, 2023 05:57Միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
-
Ռուսաստանի արձագանքը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը. Մոսկվան կշարունակի իր առաքելությունը Ղարաբաղում
Սեպտեմբեր 05, 2023 14:08Կրեմլի խոսնակը այսօր (երեքշաբթի) լրագրողների հավաքում անդրադառնալով Ռուսաստանի ներկայությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ասել է.-«Մոսկվան կշարունակի իր առաքելությունը Ղարաբաղում»։