-
Կրեմլի մտահոգությունը Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժության կապակցությամբ
Սեպտեմբեր 06, 2023 14:18Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների մասին հայտարարությունից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի (այսօր) ասել է. «Իհարկե, նման լուրերը մտահոգություն են առաջացնում, հատկապես՝ ներկա իրավիճակում։ Ուստի մենք խորապես կվերլուծենք այս լուրերը և իրավիճակը կդիտարկենք»։
-
Հայաստանը հայտարարություններին զուգահեռ զինվում է. Ալեն Սիմոնյան
Սեպտեմբեր 06, 2023 07:20Ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի Շենգավիթ համայնքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը ճնաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:
-
Հայաստանի մի շարք դպրոցներում դասավանադվում է պարսկերեն լեզու
Սեպտեմբեր 06, 2023 06:25Հայաստանի մի շարք դպրոցներում դասվանադվում է պարսկերեն լեզու: Հայաստանի Հանրային ռադիոյի փոխանցմամբ՝ 2022-2023 ուսումնական տարվանից ՀՀ որոշ հանրակրթական դպրոցներում կիրականացվի երրորդ օտար լեզվի ուսուցում: 13 հաստատություններում այդ լեզուն կլինի պարսկերենը:
-
Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն
Սեպտեմբեր 06, 2023 05:57Միջազգային Խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։
-
Ռուսաստանի արձագանքը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը. Մոսկվան կշարունակի իր առաքելությունը Ղարաբաղում
Սեպտեմբեր 05, 2023 14:08Կրեմլի խոսնակը այսօր (երեքշաբթի) լրագրողների հավաքում անդրադառնալով Ռուսաստանի ներկայությանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ասել է.-«Մոսկվան կշարունակի իր առաքելությունը Ղարաբաղում»։
-
Հայաստանը մասնակցում է Գերմանիայում անցկացվող ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ զորավարժությանը
Սեպտեմբեր 05, 2023 13:11ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է,-«Այս երկրի բանակը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ զորավարժությանը»:
-
Տեսանյութ.Ադրբեջանի բանակը ծանր զինտեխնիկա է տեղափոխում դեպի Ղարաբաղ և Հայաստանի հետ սահմաններ
Սեպտեմբեր 05, 2023 12:38«Khabar Online» լրատվական կայքը տեսանյութ է հրապարակել Ղարաբաղի և Հայաստանի սահմանի ուղղությամբ ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին՝ գրելով.-«Վերջին 3-4 օրվա ընթացքում շարունակաբար և պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր ադրբեջանական բանակի կողմից ծարն զինտեխնիկա դեպի Ղարաբաղ և Հայաստանի սահմաններ տեղափոխվելու վերաբերյալ:
-
Լաչինի միջանցքն այլընտրանք չունի․ Հայաստանի ԱԳՆ
Սեպտեմբեր 05, 2023 09:09Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք.- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը:
-
Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն ՀՀ դեմ. թուրքագետ
Սեպտեմբեր 05, 2023 07:55Բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ պատերազմ կսկսեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
-
Ադրբեջանի ԶՈւ-ն կեսգիշերին կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Սեպտեմբեր 05, 2023 07:43Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: